Հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակը, որը որոշել է իր թեկնածությունն առաջադրել ՌԴ նախագահի 2018-ի ընտրություններում, կարծում է, որ Ղրիմում պետք է տեղի ունենա նոր անկախ հանրաքվե:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Բաքու կմեկնի հոկտեմբերի 30-31-ին՝ Իլհամ Ալիևի հետ մասնակցելու Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացման արարողությանը:
70 կողմ, 10 դեմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Կատալոնիայի շրջանային խորհրդարանն ընդունեց Իսպանիայից անկախանալու մասին բանաձևը: Խորհրդարանի պատգամավորների ընդհանուր թիվը 135 է:
Գերմանիայի ԱԳ հնարավոր նախարար Ջեմ Oզդեմիրը սարսափելի երազ է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի համար, նշում է բուլղարական «168 ժամ» պարբերականը: Գերմանացի բոլոր քաղաքական գործիչներից Oզդեմիրին Թուրքիայում ամենից շատ են ատում:
Թուրքիայի 2018-ի բյուջեից 22 մլն դոլար կհատկացվի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի պալատի անվտանգության ապահովմանը` հայտնում է «Բիրգյունը»։ Էրդողանի պալատի պահպանության գումարը վերջին շրջանում աճել է 3 անգամ:
Ռուսաստանն ընդլայնել է արևմտյան երկրների դեմ պատժամիջոցների ցանկը՝ արգելելով ԵՄ-ից, ԱՄՆ-ից, Կանադայից և մի շարք այլ երկրներից կենդանի խոզերի և ենթամթերքների ներկրումը:
Հոկտեմբերի 27-ին Իսրայելի Նվէ Շալոմ բնակավայրում աշխարհի Արդարներին նվիրված պուրակում ձիթենու ծառ է նվիրվել նշանավոր ֆրանսահայ շանսոնիե Շառլ Ազնավուրին։
Նորվեգիայի փրկարարները կարծում են, որ գտել են երեկ անհետ կորած ռուսական ուղղաթիռի բեկորները Արկտիկայի Սվալբարդ արշիպելագի ափերին։ Այսօր այդ շրջան է բերվում հեռակառավարվող մինի սուզանավ՝ պարզելու` ջրում իսկապես կորած ուղղաթիռն է:
Հոկտեմբերի 27-ի բացահայտումը ուղիղ կապ ունի մեր պետության, պետականության կայացման հետ` «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ասաց Հայաստանի նախկին վարչապետ, «Ելքի» անդամ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Իգոր Լեբեդևը հայտարարել է, թե ուրբաթ օրը ներկայացնելու է փոփոխություններ օրենքում, որոնցով Ղրղզստանի քաղաքացիներին կարգելվի Ռուսաստանի տարածքում փոխադրումների ոլորտում աշխատել ազգային վարորդական իրավունքներով:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...